Ուշադի՛ր լսեք՝ ընտրակաշառք տված կուսակցությունները, լրտեսներով և օտարերկրյա գործակալներով լի կուսակցություններն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ մանդատ չունեն. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ինձ համար ծիծաղելի է լրագրողների հարցը ԿԸՀ-ի դիմաց հավաքված իբր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին։ Ուրեմն լսե՛ք ու փոխանցե՛ք բոլորին, ուշադի՛ր լսեք՝ ընտրակաշառք տված կուսակցությունները, լրտեսներով և օտարերկրյա գործակալներով լի կուսակցություններն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ մանդատ չունեն, լսո՞ւմ եք, դրանք պետք է ԱԺ չգան, այդ կուսակցությունները պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ։

Իսկ երբ Ռոբերտ Քոչարյանը, Սերժակալուգացի Սամոն, Ծառուկյան Գագիկը խոսում են վախի մթնոլորտի մասին, ասեմ որ ճիշտ են անում, այդ վախը կա իրենց գլխում և թող տենց էլ մնա։

Թավիշն ավարտվել է!!! »։

Կիսվել սոց․ ցանցերում