«Ինձ համար շատ վրդովվեցուցիչ փաստ է, որ 2021 թվականից հետո ընտրակաշառքով հարուցված գործերով մեղադրյալներից ոչ մեկն այս պահի դրությամբ բանտում չէ, բանտ չեն էլ նստել»:
Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ասում եմ, որ բոլորը պետք է մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրը անցկացնեն բանտում, հակառակ դեպքում նշանակում է, որ մեր դատական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշառք բաժանողներին, չի կարա էդպիսի բան լինի»։
Նա հավելել է, թե պետք է հասկանալ՝ ով, ում, ինչի համար, ինչու է գործը կարճվել, ինչու այդ մարդիկ ազատարկված չեն։
