Արդեն 1 շաբաթ է՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Արարատյան փողոցում խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջրի մեծ հոսք է սկսվել։Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, բնակիչներն ասում էին.«1 շաբաթ է՝ ջրի խողովակը վնասվել ու ջուրը դուրս է գալիս՝ ողողելով փողոցը։ Մեկ շաբաթ է գրեթե ամեն օր զանգահարում ենք «Վեոլիա ջուր», միայն ստանում ենք նույն պատասխանը՝ տեղյակ ենք, կմոտենանք, ու մեկ շաբաթ է՝ «Վեոլիա ջուրը» ոչինչ չի ձեռնարկում վթարը վերացնելու ուղղությամբ, իսկ այդ ընթացքում տոննաներով ջրի կորուստ ենք ունենում։ Հետաքրքիր է, մարդ եթե մեկ լիտր ջուր գողանա, «Վեոլիա ջուրն» էդ մարդուն կսարքի ազգի դավաճան, գործ կսարքի ու այն կուղարկի ոստիկանություն ու քննչական։ Բա որ էս մի շաբաթ է խմելու ջուրը գնում, կորչում է, էդ «Վեոլիա ջրի» չինովնիկներից ո՞վ է պատասխան տալու, ով պիտի դրա դեմն առնի։Արդեն զզվում ենք էդ «Վեոլիա ջուր» անունը լսելիս։ Մարդ ինչ աստիճանի անպատասխանատու լինի, որ Աստծո կողմից տրված զուլալ ջուրը թողնի այդպես կորչի։ Էլ «Վեոլիա ջրին» չարժե դիմել, կամ դրանց դիմես, կամ մամռոտած քարին։ Դեռ մի տեղ մամռոտ քարը գեղեցկություն է ցույց տալիս, իսկ էդ «Վեոլիա ջրում» միայն գումարներ գանձեն։ Մարդիկ կանոնավոր վճարումները կատարում են, որ որակյալ ծառայություններ ստանան, իսկ տվյալ դեպքում մեզ մոտ մեկ շաբաթ է էս վիճակն է։Դրա համար ստիպված խնդրանքով դիմում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին, դե Վաղարշապատի քաղաքապետին ու Արմավիրի մարզպետին էլ չարժե դիմել, որովհետև կասեն՝ մենք անզոր ենք «Վեոլիա ջրի» դեմ։ Էդ որ անզոր եք, մենք համոզված ենք, բայց գոնե «Վեոլիային» մի քիչ դիվադադար արեք, որ էս հարցը լուծի, բայց վստահ ենք, որ հարցը կարող են միայն լուծել Մ. Մեսրոպյանն ու Ա. Ղալամքարյանը»։Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
© https://shamshyan.com/hy/article/2026/09/24/1313456?fbclid=IwY2xjawUiHQ9leHRuA2FlbQIxMABwZG9mAWJyaWQRMXdWakdEUDB4WGZ0RlZ5R3RzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEecSyndyGnoIvRhtRtCDv5NKnT0rizRJa7-1UIYVfPiB7EOpIRNMct0YyrXE4_aem_6fozvaQcaVuXFk9MdU7-dw
Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում խմելու ջրի մագիստրալի խողովակի վնասման պատճառով ջուրը մեկ շաբաթ է ուժեղ ճնշմամբ դուրս է գալիս ու կորչում, իսկ «Վեոլիա ջուրը» գյուղացիներին պատասխանում է, թե տեղյակ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
