Տեսանյութ․արդեն երկրորդ օրն է, ինչ մեր բակում գետնի տակից խմելու, մաքուր ջուր է հոսում՝ վերածվելով իսկական լճի

Արդեն երկրորդ օրն է, ինչ մեր բակում գետնի տակից խմելու, մաքուր ջուր է հոսում՝ վերածվելով իսկական լճի։ Երեկվանից ահազանգում ենք «Վեոլիա Ջուր», բայց արդյունքը՝ զրո, ոչ մի տեղաշարժ։ ​Այսօր արդեն անձամբ զանգահարել եմ Աբովյանի «Վեոլիա ջրի» պետին։ Գիտե՞ք պատասխանը. «Գիտեմ, տեղյակ եմ, բայց հիմա շատ ծանրաբեռնված ենք, երբ վերջացնենք՝ կմոտենանք»։ ​Այսինքն՝ սա նո՞րմալ է։ Մի կողմից ամբողջ երկրով մեկ խոսում ենք ջրի խնայողության ու դեֆիցիտի մասին, մյուս կողմից՝ տոննաներով մաքուր ջուր է կորչում անտարբերության պատճառով, ու ստանում ենք նման «հանգիստ» պատասխան։ ​Իսկ երբ ամսվա վերջում ջրի վարձը կամ կորուստները հաշվարկվեն, էլի՞ բնակիչներն են վճարելու ձեր «ծանրաբեռնվածության» ու ուշացած արձագանքի համար։ ​Խնդրում եմ պատկան մարմիններին և տեղական ինքնակառավարմանը՝ վերջապես քայլեր ձեռնարկել և վերջ տալ այս անպատասխանատվությանը։ ​

Կիսվել սոց․ ցանցերում