Ընդդիմադիր 6 կուսակցություններ հայտարարություն են տարածել ընտրությունների արդյունքների վերաբերյալ

Ընդդիմադիր 6 կուսակցություններ հայտարարություն են տարածել՝ նկատելով, որ ընտրությունների վերաբերյալ պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։

Նշում են, որ իրենք շարունակելու են գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։

«Մեր ապագա որոշումներում և գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից»,- ասվում է հայտարարությունում։

Կիսվել սոց․ ցանցերում