Հունիսի 14-ին՝ ժամը 11։55-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել։
Բախվել են Լոռու մարզի բնակիչներ 70-ամյա Հայկ Ղ․-ի վարած «Օպել» մակնիշի և 60-ամյա Սերյոժա Զ․-ի վարած Volkwagen մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդներից Սերյոժա Զ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
