Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ անդատի կարժանանայի՞ք. Հակոբյանը` եռագլխին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ոչ թե 1, 5, 10, 60, այլ պատերազմի եռագլուխ կուսակցության մի քանի հարյուր անդամներ մեղադրվում են ընտրակաշառքի համար: Համատարած «առել» են քաղաքացուն, նրանց հետ վերաբերվել են ապրանքի նման, գին են դրել մարդկանց վրա, մի քիչ էլ սակարկել, կամ բողոքել էժան գնից, նիսյայից, «կիլոներով» մարդ են բերել դրսից՝ իրենց օգտին քվեարկելու համար: Իրենց հետ գործարքի չգնացողներին էլ «ոչխար զինհաշմանդամ, անաղուհաց ղարաբաղցի, 50-100-անոց կանայք» են կոչել: Ու հիմա էս սրբապիղծները երես ունեն փողոց դուրս գալու ու ընտրությունների լեգիտիմությունից բողոքելու:

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ անդատի կարժանանայի՞ք:

Կիսվել սոց․ ցանցերում