Ալավերդի-Այրում վնասված երկաթգիծը շահագործվել է․ բեռնատար գնացքն անցել է նորոգված հատվածով (տեսանյութ)

Հեղեղումից կարճ ժամանակ անց`այսօր շահագործվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը։

Այս մասին հայտնելեն Լոռու մարզպետարանից։

Բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով։ Երկաթուղու աշխատանքը գործնականում վերականգնված է։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը Ախթալա բնակավայրում՝ կամրջին հարակից հատվածում, զրուցել են երկաթգծի աշխատակիցների, բնակիչների հետ և տեղեկացրել, որ երկաթգիծը, թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում է և անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել, քանի որ երկաթգծի որոշ հատվածներով քաղաքացիներն անցուդարձ են անում, նաև մեքենաների երթևեկություն է իրականացվում:

Ոստիկանությանը ևս հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել:

Կիսվել սոց․ ցանցերում