Բшխման ընթացքում առաջին վնասվածքը ստացել են ոստիկանները, բացի ոստիկանական ուժերից որևէ այլ ուժ չի ներգրավվել․ Ֆիդանյան

Ոստիկանությունը հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ գործել է իրավաչափ և համաչափ։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։

Ըստ Ֆիդանյանի, ակնհայտ է եղել, որ հարձակում է նախապատրաստվել օրենսդիր իշխանության վրա։ Դա պարզ է դարձել հավաքի մասնակցիների գործողություններից և հայտարարություններից։

«Այդ օրը ակնհայտ էր, որ հավաքի որոշ մասնակիցներ մտադիր էին իրականացնել օրենքով արգելված գործողություն։ Նաև կան տեսագրություններ, որտեղ երևում է, որ նրանք ագրեսիվ վարք են ցուցաբերում, քարեր և տարբեր առարկաներ են նետում ոստիկանների ուղղությամբ։ Պետք է արձանագրենք, որ առաջինը մարմնական վնասվածներ են ստացել հենց ոստիկանները։ Եվ օրենքով սահմանված է, թե որ դեպքում կարող է ոստիկանույթունը կիրառել հատուկ միջոցներ և սա հենց այդ դեպքն է»,- ասաց Ֆիդանյանը։

Գալստանյանն ասել է, որ ԱԺ-ի դիմաց զինվորներ են եղել՝ ոստիկանական համազգեստով՝ Պետրոս Ղազարյանի դիտարկմանն ի պատասխան, Ֆիդանյանն ասաց՝ տեղեկությունը միանշանակ չի համապատասխանում իրականությանը։

«Բացի ոստիկանական ուժերից որևէ այլ ուժ չի ներգրավվել և չի էլ ներգրավվելու»,- ընդգծեց ՆԳՆ գլխավոր քարտուղարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայում Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ իրավիճակը լարվել էր, ցուցարարները դարձել էին անկառավարելի, նրանք շարունակաբար սադրել էին ոստիկաններին, հրել ու քաշքշել նրանց, նետել տարբեր իրեր, ապա՝ փորձել ճեղքել ոստիկանական պատը և հասնել Ազգային ժողովի շենք, որտեղ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը:

Ոստիկանությունը ստիպված էր եղել կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ: Գործողությունների հետևանքով տուժել են 100-ից ավելի անձինք, որոնցից 17-ը՝ ոստիկան:

Կիսվել սոց․ ցանցերում