Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 23-ին ժամը 22.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 15.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխին, Գրիբոյեդով, Մալխասյանց փողոցներն իրենց նրբանցքներով,Արաբկիրի 39, 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Կոմիտասի 1-ին, Վրացական 4-րդ, Ն.Զարյան՝ 21-140 համարներ իրենց կոտորակներով, Հովսեփ Էմին 135-150 համարներ իրենց կոտորակներով, Վրացական 12-21 համարներ իրենց կոտորակներով, Կոմիտասի պողոտայի 35-67 կենտ և 52-66 զույգ համարներ իրենց կոտորակներով, Կոմիտասի անցուղի, Թբիլիսյան խճուղի, Կորեայի ձոր, Շրջանցիկ Թունել և Քանաքեռ ՀԷԿ թաղամասեր, Ղափանցյան, «Արաբկիր» Բժշկական կենտրոն,

  • Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի՝ Պ. Սևակ, Ահարոնյան, Հր. Ներսիսյան, Վահե Վահյան, Դավիթ Անհաղթ, Վարշավյան, Ա.Տիգրանյան, Բաբայան, Կ. Ուլնեցի, Ազատության, Չոլագյան, Վրթ. Փափազյան փողոցներ,
  • Կոտայքի մարզի՝ Եղվարդ և Նոր Հաճն քաղաքների, Պտղնի, Մրգաշեն, Արտամետ, Նոր Գեղի, Բանավան, Գետամեջ գյուղերի, Առինջ գյուղի վերին հատվածի, Արգել գյուղի ամառանոցների:

Կիսվել սոց․ ցանցերում