Հայ մենամարտիկ Արման Ծառուկյանն իր հաջորդ գոտեմարտը կանցկացնի Լաս Վեգասում՝ պայքարելով չեմպիոնական տիտղոսի համար: Ինչպես հաղորդում է ըմբշամարտի RAF պրոմոուշենի մամուլի ծառայությունը, Ծառուկյանի մրցակիցը կլինի ամերիկացի Դիլոն Դենիսը:
Հայ-ամերիկյան այս դիմակայությունը կգլխավորի RAF 14 մրցաշարը, որտեղ կողմերը կվիճարկեն կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնի կոչումը: Մրցաշարը կայանալու է հոկտեմբերի 23-ին՝ ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում գտնվող «Fontainebleau Las Vegas» արենայում:
Հիշեցնենք, որ RAF լիգայում Ծառուկյանն իր վերջին գոտեմարտն անցկացրել է հուլիսի 18-ին՝ Միլուոքիում կայացած RAF 11 մրցաշարում, որտեղ միավորներով զիջել է ամերիկացի Քոլբի Քովինգթոնին:
Ինչ վերաբերում է UFC-ում նրա ելույթներին, ապա հայ մարտիկն օկտագոն է դուրս եկել օրեր առաջ՝ սեպտեմբերի 20-ին։ Լոս Անջելեսում կայացած UFC 331 մրցաշարում Ծառուկյանն արդեն առաջին ռաունդում տպավորիչ նոկաուտի էր ենթարկել բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Auroranews.am-ը գրել էր՝ UFC-ի նախագահ Դանա Ուայթն անդրադարձել էր թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջիի (28-5) և հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի (24-3) միջև հնարավոր տիտղոսային մենամարտին։
