Պու տինը չի հաղթում, բայց նրա համար մարդկային կորուստները պարտություն չեն. Զելե նսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռազմաճակատում իրավիճակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար հաջող ընթացք չի կարելի համարել։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը չի հաղթում, սակայն միաժամանակ չի պարտվում, քանի որ Պուտինի համար մարդկային կորուստները պարտություն չեն համարվում։

«Նա չի հաղթում, քանի որ ռազմաճակատում գրեթե ոչինչ չի տեղաշարժվում։ Ամեն ինչ շարժվում է միայն մի փոքր։ Նրա հասարակությունը կորցնում է մարդկանց և գումար, և այդ ամենը ոչնչի համար է՝ պարզապես մեր միջև 100 կիլոմետր տարածքի համար»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ, իր կարծիքով, Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, թե Ռուսաստանին անհրաժեշտ է ուկրաինական տարածք, և ցանկանում է, որ Ուկրաինան ապրի առանց այդ տարածքի։

Զելենսկիի խոսքով՝ հենց դա է խնդիրը Ուկրաինայի համար։ Նա ընդգծել է, որ պատերազմի առաջին իսկ օրը ուկրաինական կողմը չի համաձայնել տարածքներ զիջել և մինչ այժմ պահպանել է դիմադրությունը։

«Մենք ուժեղ ենք եղել։ Մեր ժողովուրդն ու մեր երեխաները դեռ ուժեղ են, թեև կարծում եմ՝ երկարատև պատերազմից հետո նրանք հոգնել են։ Այսքան օր գոյատևելուց հետո պարզապես վաճառել մեր անկախությունն ու ազատությունը, կարծում եմ, մեզ համար ընդունելի չէ»,- հայտարարել է Զելենսկին։

Կիսվել սոց․ ցանցերում