
Կառավարել և սպասարկել Windows և Linux սերվերները՝ տեղային (on-premises), վիրտուալացված (virtualized) և ամպային (cloud) միջավայրերում,

Կառավարել VMware vSphere/ESXi, Microsoft Hyper-V և այլ վիրտուալացված հարթակները,

Իրականացնել (monitor) համակարգերի կատարողականության (System Health), արտադրողականության (Performance), հասանելիության (Availability) և հզորությունների (Capacity) մշտադիտարկում՝ ապահովելով համակարգերի բարձր հասանելիությունն ու հուսալիությունը,

Իրականացնել սերվերների տեղադրում, կոնֆիգուրացիա, թարմացում (Patching), արդիականացում (Upgrades), տեխնիկական սպասարկում և խնդիրների ախտորոշում ու վերացում (Troubleshooting),

Կառավարել Active Directory, Group Policy, DNS, DHCP, File Services, Print Services համակարգերը, ինչպես նաև օգտատերերի հաշիվները, թույլտվությունները և մուտքի վերահսկման (Access Control) մեխանիզմները,

Կարգավորել և սպասարկել IIS, Apache HTTP Server, NGINX և այլ ենթակառուցվածքային ծառայություններ,

Վարել և թարմացնել ենթակառուցվածքի փաստաթղթավորումը, համակարգերի կոնֆիգուրացիաները,

Կառավարել Microsoft 365 ծառայությունները՝ Exchange, SharePoint և հարակից ծառայությունները,

Կառավարել Licensing, Identity and Access Management (IAM), Multi-Factor Authentication (MFA) գործընթացները և անվտանգության քաղաքականությունները,

Աջակցել Cloud Migration, Hybrid Environment և Modernization Initiatives նախագծերին,

Ապահովել կազմակերպության ցանցային ենթակառուցվածքի անխափան աշխատանքը՝ TCP/IP, DNS, DHCP, VPN, VLAN, Firewall, Wireless Networking, Routing և Switching տեխնոլոգիաների շրջանակում (HPE Aruba, MikroTik, Cisco),

Կիրառել տեղեկատվական անվտանգության լավագույն փորձը (Security Best Practices), ներառյալ Patch Management, Vulnerability Remediation, Endpoint Protection, Security Hardening և Access Control գործընթացները,

Իրականացնել անվտանգության ռիսկերի մշտադիտարկում և մասնակցել Audit ու Compliance գործընթացներին,

Նախագծել, ներդնել, մշտադիտարկել և վավերացնել (Validate) Backup և Disaster Recovery լուծումները, իրականացնել Backup Verification, Restore Testing և Disaster Recovery Planning գործընթացներ,

Կառավարել Veritas Backup Exec, Veeam կամ համարժեք Backup հարթակները,

Ավտոմատացնել ադմինիստրավորման գործընթացները՝ PowerShell, Bash, Python կամ այլ Scripting լեզուների միջոցով,

Աջակցել CI/CD (Continuous Integration / Continuous Deployment) գործընթացներին և ենթակառուցվածքի ավտոմատացման նախագծերին,

Ախտորոշել և վերացնել ենթակառուցվածքային, ցանցային, համակարգային և կիրառական համակարգերի (Application) խնդիրները,

Համագործակցել ծրագրավորողների, ՏՏ թիմերի (Microsoft Azure DevOps, Team Foundation Server, Visual Studio 2022, C#, VB, .NET Framework 4.8, .NET 8 կամ ավելի նոր տարբերակներ), մատակարարների և բիզնես ստորաբաժանումների հետ՝ ենթակառուցվածքային նախագծերի և տեխնոլոգիական բարելավումների շրջանակում։

Բարձրագույն կրթություն՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների, Համակարգչային գիտությունների, Համակարգային ադմինիստրավորման կամ հարակից ոլորտում,

Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համակարգային ադմինիստրատորի կամ համարժեք ենթակառուցվածքային պաշտոնում,

Windows Server և Linux օպերացիոն համակարգերի կառավարման փորձ,

Microsoft Active Directory, Group Policy, DNS, DHCP և Microsoft 365 ծառայությունների կառավարման փորձ,

VMware vSphere/ESXi և/կամ Microsoft Hyper-V հարթակների հետ գործնական փորձ,

Microsoft Azure, Amazon, Google Cloud միջավայրերի հետ աշխատանքի փորձ,

TCP/IP, VPN, DNS, VLAN, Firewall, Routing և Switching տեխնոլոգիաների լավ իմացություն,

Backup և Disaster Recovery լուծումների (Veritas, Veeam կամ համարժեք հարթակներ) հետ աշխատանքի փորձ,

Ենթակառուցվածքային անվտանգության, System Hardening, Patch Management, Endpoint Protection և Access Management գործընթացների իմացություն,

PowerShell, Bash կամ Python Scripting լեզուների իմացություն,

Խնդիրների վերլուծության, Troubleshooting և լուծման զարգացած հմտություններ,

Հաղորդակցման, փաստաթղթավորման և կազմակերպչական լավ հմտություններ։

Microsoft Exchange, SharePoint, Microsoft SQL Server, PostgreSQL, MySQL կամ Oracle համակարգերի հետ աշխատանքի փորձը,

SAN, NAS technologies, Hyper-Converged Infrastructure, HPE MSA, HPE Alletra, Synology կամ Cloud Platforms տեխնոլոգիաների հետ աշխատանքի փորձը,

ISO 27001, Cybersecurity Frameworks և Compliance Standards-ի իմացությունը,

Microsoft, Linux, Networking կամ այլ մասնագիտական հավաստագրերի առկայությունը,