Հայաստանի հետ ձեռք բերված խшղաղությունն աննախադեպ է համաշխարհային մասշտաբով. Աлիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղությունն աննախադեպ իրադարձություն է համաշխարհային մասշտաբով, հայտարարել է Իլհամ Ալիևը:

Իր երկրում Շվեդիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ հենց Բաքուն է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի նախաձեռնողը և հեղինակը:

Դեսպան Լուիզա Մորսինգը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգում ձեռքբերումների կապակցությամբ և ողջունել երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Կիսվել սոց․ ցանցերում