անրապետության տարածքում սեպտեմբերի 23-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 25-27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 24-ի ցերեկային ժամերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, սեպտեմբերի 25-ի և 26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 23-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
