Տեսանյութ․սա դրախտ է ախր, բայց պետք է կարողանանք առաջինը ձեզ համար դրախտ սարքել, խшղաղություն է պետք․ Փաշինյանը՝ շիկահողցիներին

«Խաղաղություն պետք է լինի, սահման լինի, անվտանգություն լինի… էս դրախտ է ախր, բայց պետք  է կարողանանք էս դրախտն առաջինը ձեզ համար դրախտ սարքենք»:

Այս մասին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Շիկահող այցելության ժամանակ բնակիչների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բնակիչները նրան ասել են, որ գյուղի առաջնային կարիքը ջուրն է և առաջարկել են գյուղում ջրամբար կառուցել՝ նշելով. «Ամեն ինչ էլ ստեղ աճում է»;

«Պետք է զարգացման ծրագիր լինի, աշխատանք, եկամուտ լինի, դպրոց, մանկապարտեզ լինի, գնացող-եկող լինի, էս ժամանակից մարդը չի սիրում մեկուսացած ապրել»,-նշել է վարչապետը։

«Ով գալիս է՝ ասում է տենց, ասում են Շվեյցարիան է, բայց ասում են ու թողնում գնում»,-արձագանքել են բնակիչները։

«Ֆեյսբուք»-ի իր էջում, անդրադառնալով այցին, ՀՀ վարչապետը նշել է, որ Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդել է անկեղծ զրույցը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում