Հունիսի 17-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում: Ջերմուկ-Գնդեվանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ժայռաբեկորների քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակվել է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քարաթափման հետևանքով տուժածներ չկան:
Ճանապարհը փակվել է Մ2 Գնդեվանք-Ջերմուկի հին ճանապարհի 3-րդ կմ հատվածում։
