Հայտնի է՝ Հայաստանը քանի «CAESAR» հրետшնային համակարգ է ձեռք բերել Ֆրանսիայից, և երբ դրանք կժամանեն

Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR հրետանային համակարգ:

Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուսոնը։

«Ադրբեջանի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու համար Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 CAESAR հրետանային համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում»,- գրել է Բյուսոնը։

Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը պայմանագիր են կնքել CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման մասին:

CAESAR-ը ֆրանսիական արտադրության 155/52 մմ տրամաչափի ինքնագնաց հրետանային կայանք է։

Կիսվել սոց․ ցանցերում