Տեսանյութ․Ոնց է հնարավոր՝ տղամարդը առաջնորդին «բիձա» ասի, դերասանուհուն՝ «ք…ձ», իրենց իսկ նախագահին էլ՝ «պահպանակ». Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է կարկառուն դաշնակցական, կալանավորված Գերասիմ Վարդանյանի մասնակցությամբ հերթական ձայնագրությունների տարածմանը, որտեղ վերջինս վիրավորում է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի շարժման մեջ ներգրավված անձանց և գործիչներին:

«Յաղք… Էն դերասանուհին աչքիս լույսը չի (-խմբ խոսքը Անաիս Սարդարյանի մասին է), բայց նողկալի էր տրված որակումը: Ու ասելու են՝ մենք տղամա՞րդ ենք: Ախր ոնց է հնարավոր՝ տղամարդը թիկունքում առաջնորդին «բիձա» ասի, դերասանուհուն «քաձ» ասի, իրենց իսկ նախագահին էլ՝ պահպանակ»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում հերթական ձայնագրություններն են հայտնվել կարկառուն դաշնակցական, կալանավորված Գերասիմ Վարդանյանի մասնակցությամբ:

Ձայնագրություններում Վարդանյանը ուշագրավ հայտարարություններ է անում և փակագծեր բացում Վազգեն (Բագրատ) Գալստանյանի շարժման գործողությունների և դրանում ներգրավված քաղաքական, հասարակական գործիչների վերաբերյալ:

Ըստ Գերասիմ Վարդանյանի՝ Վազգեն Գալստանյանին իրենք են համոզել, որ շարժումը Տավուշից տեղափոխի Երևան:

«Հայկական ժամանակ»-ը փորձել է հնարավորինս վերծանել դրանցում լսվող խոսքը: Այն ամբողջական կարող եք կարդալ՝ այստեղ:

 

https://www.armtimes.com/hy/article/290003

Կիսվել սոց․ ցանցերում