15 ժամ ջուր չի լինելու․ «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է․ հասցեներ

«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել․

««Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09։00-24:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Կիլիկիա թաղամասի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Իսակովի 2-6 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հայտարարությունում։

Կիսվել սոց․ ցանցերում