Շվեյցարիայի հավաքականը երեկ 1-1 հաշվով ավարտել է հանդիպումը մրցաշարի տանտերերի՝ Գերմանիայի թիմի հետ։
Զուգահեռաբար ընթացող խաղում հանդիպեցին Շոտլանդիան և Հունգարիան․ հունգարացիները հաղթել են 1-0 հաշվով՝ հանդիպման ամենավերջին րոպեին խփած գոլի շնորհիվ։
Այսպիսով․ Շվեյցարիան 5 միավորով երկրորդն է խմբում, Գերմանիան ունի 7 միավոր։ Այս թիմերը նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիր։
Շոտլանդիան երեք խաղից հետո ունի մեկ միավոր, իսկ Հունգարիան՝ երեք։ Հունգարացիները տեսականորեն դեռ հնարավորություն ունեն երրորդ տեղով դուրս գալ փլեյ-օֆֆ։
