Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել Մախաչկալայում և Դերբենտում զինյալների հարձակումների ավելի քան 15 զոհերի հիշատակին։ Այս մասին հաղորդել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովի վարչակազմը։
«Հունիսի 24-ը, 25-ը և 26-ը Դաղստանում հայտարարված են սգո օրեր: Համապատասխան հրամանագիրն ստորագրել է Սերգեյ Մելիքովը», — հաղորդագրությունից մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Սգո օրերին ամբողջ հանրապետությունում կխոնարհվեն պետական դրոշները։ Տարածաշրջանում գտնվող մշակութային հաստատությունները և հեռուստառադիոընկերությունները կչեղարկեն բոլոր ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները։
«Դաղստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ զոհվածների և տուժածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար», — նշել են իշխանությունները:
Հիշեցնենք՝ Դաղստանում կիրակի երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել․ զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Դերբենտի ուղղափառ եկեղեցում ավելի քան 40 տարի հոգևոր ծառայութուն մատուցած հայր Նիկոլայը։
