Lragrogh.com-ի բացառիկ հարցազրույցը մոդել, բլոգեր Անիտա Հարությունյանի հետ: «Նախկինում ես ընդդիմադիր եմ եղել, սակայն ոչ մի կուսակցության, այդ թվում` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեմ եղել: Հիմա էլ որեւէ կուսակցության անդամ չեմ: Սակայն ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրն եմ, միաժամանակ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից որեւէ պատգամավոր, աշխատակազմից ինչ-որ մեկը սխալներ է անում, ես պարտավոր եմ բարձրաձայնել այդ մասին: Ես հասարակական կազմակերպության ղեկավար եմ, իմ գործունեության բնույթն է այդպիսին»,- lragrogh.com-ի հետ զրույցում ասաց մոդել, բլոգեր Անիտա Հարությունյանը: lragrogh.com-ը պատրաստ է նաև նմանատիպ հարցազրույց կազմակերպել հակառակ կողմի հետ: Հիշեցնենք, որ lragrogh.com կայքում մեր հյուրերի արտահայտած կարծիքը մեր կարծիքը չէ, և խմբագրությունը պատասխանատվություն չի կրում այդ կարծիքների համար: Մանրամասները` տեսանյութում:
Կիսվել սոց․ ցանցերում