Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրի շրջանակում այսօր կայացան C խմբի հանդիպումները։
Անգլիայի հավաքականը մրցեց Սլովենիայի, իսկ Դանիայի հավաքականը՝ Սերբիայի ընտրանու հետ։
Երկու հանդիպումներում էլ գոլեր չգրանցվեցին և ավարտվեցին միևնույն՝ 0-0 հաշվով։
Այսպիսով, Անգլիան խմբում զբաղեցրեց առաջին տեղը՝ իր ակտիվում ունենալով 5 միավոր, Դանիան 3 միավորով երկրորդն է, Սլովենիան՝ երրորդը՝ նույնքան միավորով։ Սերբիան երկու միավորով վերջինն է խմբում և լքում է մրցաշարը։