Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումը համապատասխան է միջազգային իրավունքի նորմերին․ Աբբասը ՝ Վահագն Խաչատուրյանին

«Սլավյանսկի բազար» մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը չի մասնակցի հուլիսի 8-18-ը Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին:

Այս մասին հայտնում է «Սլավյանսկի բազար» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակության ղեկավար, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:

«Աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորում է մեկ լեզու՝ մշակույթը, ուստի անհնար է չգնահատել տարիներով ստեղծված հայ-բելառուսական մշակութային հարաբերությունները: Լիահույս ենք, որ ստեղծված քաղաքական թնջուկը մոտ ապագայում սիրո և համերաշխության ճանապարհով կունենա իր հանգուցալուծումը, և կշարունակվեն երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները»,- նշել է Վրեժ Կիրակոսյանը:

«Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանի պատվիրակներն էին բազմաթիվ մրցույթների դափնեկիր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և 9-ամյա Յանա Ստեփանյանը:

Հիշեցնենք՝ վերջին շրջանում հայ-բելառուսական հարաբերությունները լարված փուլում են։

Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Բելառուս չի այցելի, քանի դեռ այնտեղ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է:

«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից ու սկզբունքայնությունից»,- ասել էր Փաշինյանը, ապա հավելել,- «ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է որևէ բան է փոխվել։ Տեսականորեն չի կարող բացառվել, եթե Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության ու բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար կլինի ընդունելի»,- ասել էր նա:

Բելառուսից հայտարարել են, թե հանգիստ են գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարությունները» Մինսկի վերաբերյալ:

Հայկական կողմից Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր:

Կիսվել սոց․ ցանցերում