Հունիսի 26-ին ավարտվեց Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլը։
F խմբում Վրաստանը 2-0 հաշվով հաղթել է Պորտուգալիային: Առաջին րոպեներին հանդիպման հաշիվը բացել է Խվիչա Կվարացխելիան։
Երկրորդ խաղակեսում Միկաուտաձեն իրացրել է 11 մետրանոց հարվածը․ նա խփել է իր 3-րդ գոլը մրցաշարում և գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։
Թուրքիա-Չեխիա խաղն ավարտվել է 2-1 հաշվով։ Չեխերը հանդիպման 20-րդ րոպեից խաղում էին 10 հոգով՝ Բարակի կարմիր քարտ ստանալուց հետո։
4 միավորով զբաղեցնելով երրորդ տեղը, Վրաստանի հավաքականը, որն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, դուրս եկավ փլեյ-օֆֆ։
Այս խմբից 1/8 եզրափակիչ անցան նաև առաջին տեղը զբաղեցրած Պորտուգալիան և երկրորդ տեղը զբաղեցրած Թուրքիան։
Չեխիայի հավաքականը մեկ միավոր է վաստակել և լքել մրցաշարը։
