Սինգապուրում տղամարդը կազինոյում խոշոր ջեքփոթ է շահել, ինչից անմիջապես հետո սրտի կաթված է ստացել, հայտնում է Lokmat Times-ը։
Աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Marina Bay Sands խաղատանը, որտեղ տղամարդը 4 միլիոն դոլար է շահել բարձր խաղադրույքներով խաղի ժամանակ:
Դեպքի վայրում արված կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը պառկած հատակին, իսկ նրա կողքին կինն է ծնկաչոք: Երբ տղամարդը կորցրել է գիտակցությունը, նրան օգնել են խաղատան և շտապօգնության աշխատակիցները:
Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ նա մահացել է, սակայն խաղատունն ավելի ուշ տեղեկություն է տարածել՝ հերքով հաջողակի մահը:
