Ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության և բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացված քայլերը

Տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը, որին մասնակցել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք պետական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը և այլք։

Նիստի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, հստակեցվել այս ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների շրջանակը։

Բանախոսները, մասնավորապես՝ ներկայացրել են երեխաների իրավունքների պաշտպանության ու նրանց նկատմամբ բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացված քայլերը․ անդրադարձ է կատարվել նաև անչափահասների վերասոցիալականացմանն առնչվող մի շարք հարցերի։

Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին և նախատեսվող բարեփոխումներին՝ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է միջոլորտային համագործակցությամբ օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաև անչափահասների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքների դերը։

Կիսվել սոց․ ցանցերում