Պпւտինն ու էրդողшնը կհանդիպեն սեպտեմբերի 4-ին Սոչիում․ Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 4-ին բանակցություններ կանցկացնեն Սոչիում: Այս մասին հայտնել Է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Բանակցությունները տեղի կունենան երկուշաբթի, դրանք տեղի կունենան Սոչիում։ Դա կլինի օրվա կեսը», — ասաց նա:

Նախօրեին կայացել է երկու երկրների ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը: Նախարարների խոսքով՝ իրենք մշակել են բարձր մակարդակով բանակցությունների ներկայացված հարցերը, մասնավորապես քննարկել են հացահատիկի գործարքը:

Կիսվել սոց․ ցանցերում