«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակությունը Չինաստանում է

«Քաղաքացիական պայմանագրի» և Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջև ստեղծված համագործակցության շրջանակում, չինական կողմի հրավերով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակությունն այս օրերին գտնվում է Չինաստանում: Այցի ընթացքում պատվիրակները` ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի գլխավորությամբ, պաշտոնական հանդիպում են ունեցել Հենան նահանգի փոխնահանգապետ Չժան Մինի հետ: Փոխնահանգապետը շեշտել է Չինաստանի և Հայաստանի բարեկամանական կապերի զարգացման կարևորությունը, խոսել տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին: Հովիկ Աղազարյանը փոխնահանգապետին պատասխան այցով հրավիրել է Հայաստան: Օրակարգում նախատեսված է նաև հայկական պատվիրակության հանդիպումը Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի հետ:

https://www.facebook.com/civilcontractarmenia/posts/882242283939838?ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում