«Լեռնցիների պարը» արձանախումբը կտեղափոխվի Մերգելյանի այգու հատված. Ավինյան

Մերգելյանի այգում շինաշխատանքները 90 տոկոսով ավարտված են, 10 տոկոսը կարող են ավարտել արձանախմբի տեղափոխությունից հետո։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցվել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

«Մերգելյանի այգու հատված է տեղափոխվելու «Լեռնցիների պարը» արձանախումբը, որն այս պահի դրությամբ «Դվին» հյուրանոցի հարակից տարածքում է, կարևոր է որ այդ ընթացքը նույնպես կարողանանք գրագետ ապահովել»,- ասաց քաղաքապետը։

Ավինյանին զեկուցվեց, որ նախագիծը ՏԿԵՆ է ուղարկվել, շահագրգիռ մարմինների կարծիքներից հետո շտկումներ են արվել, ապա նախագիծը նորից ուղարկվել է ՏԿԵՆ։

«Կարծում եմ՝ սեպտեմբերին կարող ենք ծառատունկ իրականացնել, դրանով էլ կարելի է այգու բացումն իրականացնել»,- ասաց Ավինյանը։

Կիսվել սոց․ ցանցերում