«Ձեր հմայքը ճանաչում է գտել Ադրբեջшնում և նրա սшհմաններից դուրս». Լուկաշենկոն շնորհավորել է Մեհրիբան Ալիևայի ծննդյան տարեդարձը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևային ծննդյան օրվա առթիվ։

«Ձեր կողմից իրականացվող բազմակողմ պետական ​​և հասարակականքաղաքական գործունեությունը անդավաճան կերպով ուղղված է ի շահ մարդկանցիսկ ձեր պրոֆեսիոնալիզմըկազմակերպչական տաղանդըանսպառ կենսական էներգիան և հմայքը արժանիորեն հեղինակություն և ճանաչում են գտել Ադրբեջանում ու նրա սահմաններից դուրս»,- մասնավորապես ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ «բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների ողջ համալիրի ավելացման լայնածավալ ծրագրերի իրականացումը լիովին համապատասխանում է եղբայրական ժողովուրդների շահերին»։

«Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Մեհրիբան Արիֆովնա, և ձեր մտերիմներին քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ գործերում, և թող ուրախությունը, սերն ու ներդաշնակությունը հավերժ տիրեն ընտանիքում»,- ասված է ուղերձում։

Կիսվել սոց․ ցանցերում