Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը Ֆրանսիայում՝ այն անվանելով «ազգային հետաքննություն»։
«Սա ազգային հետաքննություն է, մենք մտադիր չենք դա մեկնաբանել, անհրաժեշտ է դիմել Ֆրանսիայի իշխանություններին»,- հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Դուրովը բերման է ենթարկվել Լե Բուրժե օդանավակայանում օգոստոսի 24-ի երեկոյան։ Դա տեղի է ունեցել մասնավոր ինքնաթիռից իջնելիս, որն իբր ժամանել է Ադրբեջանից։ Ըստ ֆրանսիական մամուլի՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում։
Տպել
91 դիտում
