Մոլդովայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով. Մայա Սանդուն մի քանի օր կմեկուսանա

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն վարակվել է կորոնավիրուսով և չի մասնակցի օգոստոսի 27-ին նշվող անկախության օրվան նվիրված միջոցառումներին։

«Ես ինձ լավ եմ զգում, հոգնածությունից բացի այլ ախտանիշ չունեմ, և որպեսզի այլ մարդկանց համար վտանգ չներկայացնեմ, առաջիկա օրերին մեկուսացման մեջ կլինեմ։ Ես ուզում եմ ձեզ խնդրել, որ զգույշ լինեք: COVID-ը չի անհետացել։ Եթե նկատում եք ախտանիշներ, անցեք թեստ և խոսեք ձեր բժշկի հետ: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, զգույշ եղեք: Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասել է պետության ղեկավարը ֆեյսբուքյան տեսաուղերձում։

Կիսվել սոց․ ցանցերում