Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերը վերահսկողության տակ են վերցրել 100 բնակավայր՝ 1294 քառակուսի կիլոմետր տարածքով։ Կան գերեվարված ՌԴ զինծառայողներ։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին:
Կուրսկի ուղղությամբ գործողության խնդիրներից մեկը, ըստ նրա, ՌԴ զորքերի շեղումն էր տեղերից, մասնավորապես՝ Պոկրովսկի, Կուրախովի ուղղություններից։ Այժմ Ռուսաստանն այլ ուղղություններից Կուրսկի մարզ է տեղափոխել ՌԴ մոտ 30 հազար զինծառայող։
Պոկրովսկի ուղղությունը մնում է ամենաթեժ կետը, այնտեղ կենտրոնացած են Ռուսաստանի ամենամարտունակ զորքերը:
