Ճապոնիայում թայֆունի հետևանքով կան զпհեր և տուժածներ (տեսանյութ)

Ճապոնիայի հարավարևմտյան Կյուսյու կղզում «Շանսան» թայֆունի հետևանքով տուժել է 39 մարդ, կան զոհեր, մեկ մարդ անհետ կորել է։ Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։

Ավելի քան 160 հաղորդում է ստացվել Միյաձակի քաղաքում վնասների մասին։ Այսպես, արձանագրվել է բնակելի շենքերի վնասման 69, շենքերի, այդ թվում՝ գրասենյակների և պահեստների վնասման՝ 35, մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպք։

«Տներին հասցված վնասների մոտ 70%-ը տեղի է ունենում «քամու պոռթկումներով քշված առարկաների հետևանքով պատուհանի ապակու կոտրվելու պատճառով», հաղորդում են ճապոնական հեռուստաալիքները։

Թայֆունի հետևանքով տուժել է առնվազն 54 մարդ, Կագոսիմա ծոցում 60-ամյա տղամարդ է անհետացել է՝ նավամատույցից ընկնելով ջուրը։ Կղզու պրեֆեկտուրաների որոշ հատվածներում, այդ թվում՝ Միյաձակիում, տարհանումներ են նշանակվել։ Այնտեղ ապրում է մոտ 400 հազար մարդ։

Հոնսյու կղզու Աիչի պրեֆեկտուրայում հորդառատ անձրևը սողանքի պատճառ է դարձել, որը տուն է ավերել Գամագորի քաղաքում։ Արդյունքում 3 մարդ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել, հայտնել է NBC News-ը՝ վկայակոչելով քաղաքի աղետների կառավարման վարչությունը։

Ավելի վաղ Ճապոնիայում տեղի բնակիչներին զգուշացրել էին թայֆունի պատճառով առաջիկա օրերին ուժեղ քամու և անձրևների մասին։

Տեսանյութ՝

https://t.me/lragroghcom/813

Կիսվել սոց․ ցանցերում