Պավել Դուրովի նախկին կինը հայտարարել է նրան 3 երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից զրկելու մասին

Պավել Դուրովի նախկին կինը՝ Իրինա Բոլգարը, ով իրեն անվանել է Դուրովի երեք երեխաների մայր, ասել է, որ «Տելեգրամ»-ի հիմնադիրը Շվեյցարիայում զրկված է ծնողական իրավունքներից։

Համապատասխան գրառումը նա տեղադրել է «Ինստագրամ»-ում:

Նրա խոսքով՝ երեխաների և մեծահասակների պաշտպանության տրիբունալը հետաքննություն է սկսել Ժնևի խնամակալության մարմինների կողմից, ինչը հանգեցրել է Պավել Դուրովի բոլոր երեք երեխաների իրավունքներից զրկմանը։

Բոլգարի խոսքով՝ խնամակալության ներկայացուցիչները բազմիցս փորձել են կապ հաստատել գործարարի հետ, սակայն նա չի արձագանքել։

Կնոջ խոսքով՝ ինքը Դուրովին ծնողական իրավունքներից զրկելու հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ գործարարն իբր իրեն վերջնագիր է ներկայացրել՝ տեղափոխվելու ԱՄԷ։

Դրանից հետո, ըստ նրա, Դուրովն արգելափակել է մուտքը դեպի իր օգտագործած բոլոր քարտերը, դադարեցրել է վճարումները, այդ թվում՝ երեխաների կրթության, ճանապարհորդության և բժշկական ծախսերի համար,:
«Նա նաև հրաժարվել է երեխաների ներգաղթի եվրոպական փաստաթղթերը երկարաձգելու և նորերը տրամադրելու համաձայնություն ստորագրելուց, որպեսզի մեզ Եվրոպայում մնալու հնարավորություն չտան»,- ասում է Բոլգարը։

Կիսվել սոց․ ցանցերում