Քննչական կոմիտեն աշխարհահռչակ ջազային երաժիշտ երգահան և կատարող Տիգրան Համասյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ հաղորդում է ստացել, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այյս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Հաղորդումը ստացել ենք, քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով: Քննչական կոմիտեն վնասվածք ստացած անձանց վերաբերյալ տեղեկություններ չունի, արձանագրված է փաստը, որ մեքենաներից մեկի ապակին է ջարդվել: Այս պահին քննչական մարմին է ներկայացվել 3 անձ, այնտեղ է նաև միջադեպի մասնակից մյուս կողմը: Նրանց հետ համապատասխան քննչական գործողություններ են կատարում»,- ասաց Աբրահամյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 29-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Անհայտ անձինք քարերով հարվածել էին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային, որում եղել էր դաշնակահար Տիգրան Համասյանը:
Նշենք, որ «Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպչական խորհրուրդը համերգային խմբի վրա տեղի ունեցած հարձակման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում մանրամասն ներկայացվել է կատարվածը:
