Ինչպիսին կցանկանաք տեսնել Կասկադ համալիրը. Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տարբերակները

Երևանի քաղաքապետարանը «Ակտիվ քաղաքացի» հարթակում ներկայացրել է Կասկադ համալիրի տարբերակները:

«Երևանի սրտում գտնվող Կասկադ համալիրը քաղաքի մշակութային ու զբոսաշրջային առանցքներից մեկն է։ Այն կարևոր նշանակություն ունի՝ որպես քաղաքի սոցիալական կենտրոն՝ դառնալով հանդիպման, զբոսանքի և միջոցառումների անցկացման վայր։

Սիրելի՛ երևանցիներ,

Երևանի քաղաքապետարանին որոշում կայացնելու համար հետաքրքիր է, թե ինչպիսին կցանկանաք տեսնել Կասկադ համալիրը։ Ձեզ ենք ներկայացնում երկու տարբերակ, որոնց նկարագրերը կտեսնեք այստեղ»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում