Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 50 մլն դրամ․ նոր վճիռ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ հաշտության համաձայնության վճիռ կա. հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 50 մլն դրամ։

«Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործի մի մասի վերաբերյալ վճռով հաստատել է հաշտության համաձայնություն, որով Գևորգ Սերգեյի Հակոբյանից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 50 մլն դրամ գումար։

Գործի մնացած մասի քննությունը շարունակվում է:

2011-ից 2016 թվականների ընթացքում Գևորգ Սերգեյի Հակոբյանը հանդիսացել է Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառույթներ» ՓԲԸ տնօրեն, իսկ 2016-ից 2018 թվականներին` ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի վարչության պետ:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում»,- հայտնում են Դատական դեպարտամենտից։

Կիսվել սոց․ ցանցերում