Բшքուն մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ իր քաղաքացիների Ադрբեջшն մեկնելու հետ կապված նախազգուշացումը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի նախազգուշացումը՝ կապված Ադրբեջան մեկնելու հետ:

«Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության նախազգուշացումը Ադրբեջան մեկնելու վերաբերյալ, որը վերաբերում է չհիմնավորված պնդումներին, թե իբր Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացիներ են ձերբակալվում և հետապնդվում։ Ֆրանսիայի նման անհիմն և կողմնակալ որոշումն ու հայտարարությունը վկայում է Ադրբեջանի հետ հարաբերություններն էլ ավելի սրելու այս երկրի մտադրության մասին»,- ասել է  Հաջիզադեն՝ շարունակելով.

«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության այն պնդումները, որ Ֆրանսիայի քաղաքացիները ձերբակալվում են առանց պատճառի, որևէ հիմք չունեն։ Այս անհիմն հայտարարությունը իրականության խեղաթյուրում է:

Ադրբեջանում անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին լրտեսության կասկածանքով ձերբակալվել է միայն Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը։ Բացի այդ, հայտնի է, որ Բաքվի մետրոյում իր գործողությունների համար բերման է ենթարկվել Ֆրանսիայի մեկ այլ քաղաքացի՝ Թեո Հյուգոն։

Ընդհակառակը, ակնհայտ է, որ Ֆրանսիայի կողմից ադրբեջանցի լրագրողների՝ Ֆրանսիա և նույնիսկ Շենգենյան գոտու այլ երկրներ մեկնելու խոչընդոտները լիովին հակասում են «մարդու իրավունքներին», որը Ֆրանսիան քարոզում է։

Եվս մեկ անգամ պահանջում ենք դադարեցնել Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը»,- նշել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում