Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է իր հրաժարականի և քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին։
«Տխրության և հպարտության խառը զգացումով հայտարարեցի վարչապետին, որ լքում եմ արտգործնախարարի պաշտոնը»,- գրել է Բիլստրյոմը X-ի իր միկրոբլոկում։
Նա նաև նշել է, քանի որ ծրագրում է ամբողջությամբ հեռանալ քաղաքականությունից, վայր կդնի նաև պատգամավորական մանդատը։
