Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված գործի հետաքննությունն ավարտվել է, և առաջիկայում նյութերը կփոխանցվեն ադրբեջանական դատարան։
Այս մասին NEWS.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը՝ նշելով, որ այժմ «մեղադրյալներն ու տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին»։
«Այդ բոլոր հետաքննչական միջոցառումներն իրականացնելուց հետո գործը կուղարկվի դատարան՝ միջազգային չափանիշներին և Ադրբեջանի քրեական օրենսդրությանը համապատասխան», — ասել է Ալիևը։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում կա 23 հայ գերի, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականին ագրեսիայի արդյունքում։
Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին արտգործնախարար Դավիթը Բաբայանը։
