Կառավարության նիստի ընթացքում հոսանքի անջատումը պետք է ահազանգ լիներ. պրոբլեմը խորանում է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է էլեկտրամատակարարման խնդրին՝ նշելով, թե դրանից բողոքում են Երևանում, բողոքում են մշակույթի, սպորտի ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում.

«Այն, որ մենք ժամանակին Կառավարության նիստի ժամանակ հոսանքի անջատում ունեցանք, պետք է բոլորիս համար ահազանգ լիներ, որ այդտեղ ինչ-որ բան այն չէ»:

Վարչապետը նաև նշեց՝ ակնկալում է նախ, բացատրություններ, թե ինչու է այդպես։

«Բացի այդ, մեզ պետք է հստակ ծրագիր, թե ինչպես ենք էլեկտրամատակարարման որակի հարցերը լուծելու շատ արագ, որովհետև, իմ ընկալմամբ, պրոբլեմը խորանում է։

Մենք կարող ենք ասել՝ շատ լավ, մեկ-երկու, խնդիրը կկարգավորվի։ Բայց իմ կարծիքով՝ գնում ենք հակառակ ուղղությամբ, պրոբլեմի խորացման ուղղությամբ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ՏԿԵ նախարարությունից ու ՀԾԿՀ-ից ակնկալում է հստակ ծրագիր։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում