Թпւրքիшն ակնհայտ աջակցություն է հայտնում ու խրախուսում Ադրբեջшնի հետագա ագրեսիվ գործողությունները․ шդրբեջшնшգետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը  անդրադարձել է Թուրքիայի ՊՆ նախարար Յաշար Գյուլերի հայտարարությանը և գրել է․

 

««Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին արդարացի պատերազմում»,–սա հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Յաշար Գյուլերը Էսքիշեհիրում անցկացվող առաջին գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարության 2023-2024 ուսումնական տարվա բացման արարողության իր ելույթում: Դրան ներկա է նաև Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը:

 

Սրանով թուրքական կողմն ակնհայտ աջակցություն է հայտնում ու նույնիսկ խրախուսում Ադրբեջանի հետագա ագրեսիվ գործողությունները: Բայց դե ըստ ՀՀ իշխանությունների մեղավորը իրենք չեն, մենք ենք՝ գերբով ու անկախության հռչակագրով… »։

Կիսվել սոց․ ցանցերում