Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը, բացի նրանցից, որոնք կազմակերպվում են արհմիությունների կողմից։
Այս մասին հայտարարել է Էմանուել Մակրոնը՝ առաջիկա ցույցերին մասին կառավարության անդամների հետ խորհրդակցության արդյունքներով:
«Եթե խոսքն արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա պրեֆեկտները կառաջարկեն այլընտրանքային երթուղիներ։ Եթե դրանք արհմիութենական ցույցեր չեն, ապա մենք կարգելենք ամենուր, որտեղ կարողանանք»,- ասել է նախագահը։
Ֆրանսիայի առաջնորդի կարծիքով՝ հիմա բողոքի ակցիաների ժամանակը չէ։
Նա հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած անկարգությունների համար մեղադրել է ծայրահեղ ձախ խմբավորումներին։
«Նրանց նպատակը Հանրապետությունը ոչնչացնելն է», — ընդգծել է Մակրոնը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Փարիզում և ողջ Ֆրանսիայում տեղի էին ունենում զանգվածային ցույցեր՝ ընդդեմ կրթության սահմանափակումների, վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության անկման։
Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։
Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստացել է, որ իշխանությունները կշարունակեն ջարդերի և թալանի բոլոր մասնակիցների հետապնդումը։
