Ես տեսնում եմ, որ երկիրը զարգանում է, կույր պետք է լինես, որ չտեսնես։
Այս մասին CTRL Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«Այն, ինչ կատարվում է հիմա բանակաշինության ոլորտում, այն գործունեությունը, որ ծավալում է գործող կառավարությունը, ես համարում եմ ուժեղ, ազգային արժեքներ, եթե բանակդ հզոր է, սահմանդ հզոր է, դա հենց ազգային արժեքներ կրող մարդկանց մոտեցումն է:
Այն պահից, երբ մեր սահմանին սկսվեցին հզոր բունկերներ կառուցվել, երբ տեսնում ես, որ քո երկրի տնտեսությունը զարգանում է, տեսնում ես, որ կոռուպցիա չկա, ֆիքսում ես, որ ժողովրդին չեն խոչընդոտում ինչ-որ ներդրում անել, այլ խթան են հանդիսանում, դա պարզ տրամաբանություն է, որ երկրի ղեկավարը ոնց լինում է, բուրգի գլուխը ինքն է, բուրգը այդ ձևով աշխատում է»,- ասել է Առուշանյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ սկսեց մտածել, որ Փաշինյանի իշխանությունը սպառնալիք չէ։
