Իսրայելի վարչապետը հնարավոր է համարել Թուրքիայի հետ պшտերազմը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել է Թուրքիայի հետ ռազմական հակամարտության հնարավորությունը՝ հայտարարելով, որ Իսրայելն արդեն միջոցներ է ձեռնարկել Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը կանխելու համար։

C14 News-ի տվյալներով՝ Անկարան ծրագրել է ամրապնդվել սիրիական ավիաբազաներից մեկում, սակայն Իսրայելը խափանել է այդ ծրագրերը։

Նեթանյահուն հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ ուղիղ բախումից կհաջողվի խուսափել՝ ընդգծելով, որ ջանքեր է ներդնում դրա համար։ Միաժամանակ նա ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների առկայությունը Թուրքիայի ղեկավարության հարցում։

Ավելի վաղ Նեթանյահուն ներկայացրել էր Իսրայելի անվտանգության նոր դոկտրինա, որը նախատեսում է զսպման քաղաքականությունից անցում դեպի սպառնալիքների ակտիվ կանխարգելում, այդ թվում՝ կանխարգելիչ գործողությունների միջոցով։

Չնայած փաստաթղթում Թուրքիան ուղղակիորեն չի հիշատակվում, Սիրիայում Իսրայելի գործողությունները համապատասխանում են նոր ռազմավարության դրույթներին։

Կիսվել սոց․ ցանցերում