Խիստ արժանահավատ են դառնում ընդդիմադիր թեկնածուների ու պոտենցիալ թեկնածուների նկատմամբ մարզերում կիրառվող ճնշումների մասին ահազանգերը

Խիստ արժանահավատ են դառնում ընդդիմադիր թեկնածուների ու պոտենցիալ թեկնածուների նկատմամբ մարզերում կիրառվող ճնշումների մասին ահազանգերը։

Ակնհայտ է, որ բազմաթիվ ՔՊ-ականներ ուզում են ընտրություններին մասնակցեն մրցակցության բացակայության պայմաններում… Եվ դրա համար չեն վարանում նաև վարչական լծակներ կիրառելուց։

Ընդորում, ձեզ չթվա, թե դա կիրառվում է միայն «հակապետական» ուժերի դեմ։ Դա արվում է բոլոր տեսակի ընդդիմադիրների նկատմամբ։

Մարզերում անպակաս տասովշիկների համար պետական-հակապետական չկա. ՀՀԿ-ից ելել, տեղավորվել են ՔՊ-ում ու անում են նույնը` առանց ընտրակաշառքի։

ՔՊ-ն էլ, ինչպես տեսնում եք, գրկաբաց ընդունում է տասովշիկներին, երբեմն, նույնիսկ, վերջիններիս դարձնռլով համայնքի ղեկավարի իր թեկնածու։

Մեծ հաշվով, կուսակցականին ԿԸՀ նախագահ դարձնելուց ու ԲՀԿ-ից մանդատները գողանալուց հետո այս ամենը զարմացնող չի։ Զարմացնողն այն է, որ այս ամենով հանդերձ ՔՊ-ում կան նաև ժողովրդավարության իրական գաղափարակիցներ։

Հ.Գ. Երևի պիտի շնորհակալ լինենք, որ ՔՊ-ն ընտրակաշառք չի բաժանում։

Կիսվել սոց․ ցանցերում