ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրում շարունակվում են ֆուտբոլի դաշտի բարեկարգման աշխատանքները

Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրում շարունակվում են ֆուտբոլի դաշտի բարեկարգման աշխատանքները։

Ծրագիրը հաղթող է ճանաչվել մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում՝ բնակիչների քվեարկության արդյունքում։

Ծրագրի շրջանակում ֆուտբոլի մարզադաշտում կառուցվում են ժամանակակից և հարմարավետ հանդերձարաններ, որոնք նոր որակ կհաղորդեն մարզական միջավայրին՝ ավելի լավ պայմաններ ապահովելով մարզիկների և ֆուտբոլասերների համար։

Աշխատանքների ավարտից հետո մարզադաշտը կդառնա առավել հարմարավետ ու կազմակերպված մարզական տարածք՝ նախատեսված երեխաների, երիտասարդների և բոլոր մարզասերների համար։

#ԶարգացողՄասիս
#ԲարեկարգՄասիս

Կիսվել սոց․ ցանցերում